22.04.2025
Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է 13,8%-ով
prev Նախորդ նորություն

Սիրիայում քրդերին են փոխանցվել ամերիկյան զենիթա-հրթիռային համալիրներ

ԱՄՆ-ը Սիրիայում քրդական աշխարհազորի ռազմական միավորումներին է փոխանցել շարժական զենիթա-հրթիռային համալիրների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Al-Masdar գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ համապատասխան գործարքն իրականացվել է «գաղտնի համաձայնագրի» շրջանակում։ Փոխանցումը կատարվել է անցած շաբաթ, Աֆրինում, որտեղ բնակվում են սիրիացի քրդերը։

Համալիրները ստացել են YPG ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մարտիկները, ովքեր մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտական թևի մեջ (SDF)։

Փորձագետ. ԱՄՆ–ն և Թուրքիան շահերի լուրջ բախում ունեն Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան