ԱՄՆ հետախուզությունը վստահ չէ՝ ԻՊ-ի առաջնորդ ալ-Բաղդադին կենդանի է, թե ոչ. TWP
ԱՄՆ հետախուզությունը համոզված չէ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին կենդանի է, թե ոչ: Նշենք, որ «ԻՊ»-ի առաջնորդի մահվան մասին 2017 թվականի ընթացքում հայտարարվել էր մի քանի անգամ, փոխանցում է The Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն եւ Ազգային հակաահաբեկչական կենտրոն ուղարկված համապատասխան հարցումներին պատասխան չի տրվել:
Միեւնույն ժամանակ, թերթը գրում է, որ «են երկու աղբյուրներն էլ նշել են, որ չեն կարող «ո՛չ հաստատել, ո՛չ հերքել» այն լուրը, որ ԱՄՆ հետախուզությունը ճշգրիտ տեղեկատվություն ունի ալ-Բաղդադիի մասին:
«Ըստ վերլուծաբանների` հետախուզական հանրության նման պատասխանները վկայում են այն, որ ամերիկյան հետախուզությունը ուզում է 100%-ով վստահ լինել, մասնավորապես՝ ձեռքում ունենալ ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքերը՝ «ԻՊ»-ի առաջնորդի ոչնչացման մասին պաշտոնական հայտարարություն անելու համար» - գրում է պարբերականը: