24.11.2024
Die Welt. Իրանական ռեժիմին է պատկանում երկրի տնտեսության մոտ 80%–ը
prev Նախորդ նորություն

Իրանում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մոտ 3.700 մարդ. իրանցի պաշտոնյա

Մոտ 3.700 մարդ է ձերբակալվել Իրանի տարբեր քաղաքներում 2017 թվականի վերջից անցկացված բողոքի ցույցերի ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովի անդամ Մահմուդ Սադեգին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հաշվի առնելով այն փաստը, որ այդ անձանց ձերբակալությունն իրականացվել է իրավապահ և անվտանգության տարբեր մարմինների կողմից, հնարավոր չէ նշել հստակ թիվը»,- հայտարարել է Սադեգին՝ նշելով, որ ամբողջ երկրում ձերբակալվածների ընդհանուր թիվը մոտ 3,7 հազար է:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են ցույցերի գլխավոր կազմակերպիչներին և բաց են թողել ավելի վաղ ձերբակալվածների մեծ մասին:


Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 450 ձերբակալվածի մասին:


Հիշեցնենք, որ Իրանում գնաճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից: