8.06.2025
Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ. նախագահի խոսնակ
prev Նախորդ նորություն

Ասադը «դավաճան» է անվանել ԱՄՆ-ից աջակցություն ստացող քրդական խմբավորումներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» է անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից:


Քննարկման ժամանակ շեշտվել է հատկապես Սիրիայում գործող քրդական ազգային զինված ջոկատների (YPG) և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման անունները:


Սիրիայի առաջնորդն ընդգծել է, որ ոչ միայն քրդերը, այլև ԱՄՆ-ի կողմից ուղղորդվող բոլոր ուժերը Սիրիայի համար դավաճաններ են:


Ինչպես փոխանցում է քրդական Rudaw գործակալությունը, Ասադի հայտարարությանն ի պատասխան «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը պատասխան հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե բոլորովին չեն զարմացել նախագահի նման հայտարարությունից և մեղադրել են նրան ժողովրդի մեջ խռովություն տարածելու համար:


«Իսկական դավաճանը քո կառավարությունն է», - ասվում է պատասխան հայտարարության մեջ:

Բաքվի հետ հարաբերությունները ավելի կարևոր են, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին