24.11.2024
Ասադը «դավաճան» է անվանել ԱՄՆ-ից աջակցություն ստացող քրդական խմբավորումներին
prev Նախորդ նորություն

Բաքվի հետ հարաբերությունները ավելի կարևոր են, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայել

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման ռուսական RTV1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը Ադրբեջանի համար է, որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Հաղորդավարի հարցին՝ «միջազգային որոշ կառույցներ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին», Լիբերմանը պատասխանել է. «Դա նախևառաջ պատմական և վիճաhարույց հարց է։ Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը վճռական է»։

Այնուհետև նախարարը հավելել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուղղակի կապված է Ադրբեջանի հետ մեր լավ հարաբերություններին։ Անշուշտ, այդ հարաբերությունները մեզ համար շատ ավելի կարևոր են»։