25.07.2025
Էրդողան. Թուրքիան Սիրիայի հյուսիսը «կմաքրի» ահաբեկիչներից
prev Նախորդ նորություն

Իսրայելում մտադիր են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար

Իսրայելի կառավարությունը մտադիր է մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար: Համապատասխան օրինագիծը դեկտեմբերի 17-ին համաձայնեցրել են իշխող կոալիցիայի անդամ 6 կուսակցության առաջնորդները:

«Օրենքը շատ պարզ և հստակ պետք է լինի՝ ահաբեկիչը, որն անմեղ մարդկանց է սպանում, պետք է մահվան դատապարտվի»,-ասվում է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն։

Օրենքի ուժ ստանալու համար օրենսդրական նախաձեռնությունը պետք է հավանության արժանանա Իսրայելի խորհրդարանում 4 ընթերցումից հետո: Դեռևս հայտնի չէ, թե օրինագիծը երբ կդրվի պատգամավորների քննարկմանը:

Իրանը Մակրոնին անվանել է «Թրամփի ծոցաշնիկ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին