24.11.2024
Իրանը Մակրոնին անվանել է «Թրամփի ծոցաշնիկ»
prev Նախորդ նորություն

Իրանը հրաժարվել է դուրս բերել զինվորականներին Սիրիայից

Իրանցի ռազմական խորհրդատուները կմնան Սիրիայում մինչ դրա տարածքում ահաբեկիչների լիարժեք ոչնչացումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալ Շամհանին։

«Իրանցի զինվորական խորհրդատուները Սիրիայում են գտնվում նրա օրինական կառավարության խնդրանքով և կշարունակեն իրենց առաքելությունը մինչ նրա տարածքում ահաբեկչական խմբավորումերի լիարժեք ոչնչացումը»,-ասել է Շամհանին:

Ավելի վաղ Իսրայելը բազմիցս անհանգստություն էր արտահայտել՝ կապված Սիրիայում իրանցի զինվորականների ներկայության հետ։ ԱՄՆ-ն աջակցել էր Իսրայելի դիրքորոշմանը։