ԱՄՆ փոխնախագահը կոչ է անում չհավատալ Թրամփի ոչ հանրաճանաչության մասին վկայող հարցումներին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը կարծում է, որ չարժի հավատալ հարցումներին, որոնք վկայում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշի մասին: Նա նման տեսակետ է հայտնել Fox News-ի հետ զրույցում:
«2016 թվականի նախընտրական մրցարշավի իմ ստացած դասերից մեկն այն էր, որ հարցումներին չպետք է հավատալ»,- ասել է փոխնախագահը: «Որեւէ հարցում չեմ հիշում, որը կասեր, թե մենք թեկուզ ինչ-որ չափով հաղթանակին մոտ ենք»,- ընդգծել է նա: Չնայած դրան, Թրամփը ընտրություններում «պատմական հաղթանակ տոնեց», ասել է Փենսը:
Նրա խոսքով՝ Թրամփը կշարունակի իր խոստումներն իրականացնել, չնայած անբարյացակամների քննադատություններին:
Նախօրեին CNN-ը հրապարակել էր նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը աջակցում է ամերիկացիների միայն 35 տոկոսը: Սպիտակ տան ղեկավարին բացասաբար է վերաբերվում հարցվածնեի 59 տոկոսը: