27.07.2025
Սաուդյան Արաբիան Երուսաղեմի վերաբերյալ որոշումն անպատասխանատու է որակել
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն խիստ մտահոգված է Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից

Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման եւ այն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ եւ տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»:

«Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին այսօրվա հայտարարության եւ այն հետեւանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել խաղաղության հեռանկարների առումով», - ասել է նա:

Ըստ նրա՝ «ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ».


«Երկու կողմերի ձգտումները պետք է իրականացվեն, առաջընթացը պետք է գտնվի բանակցությունների միջոցով` Երուսաղեմի կարգավիճակի հարցը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք լուծելու համար», - ասվում է ԵՄ դիվանագիտության հայտարարության մեջ:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կհանգեցնի բողոքի ալիքի Մերձավոր Արևելքում.փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին