21.04.2025
«Կաջակցե՞ք ինձ». Պուտինը պատասխանել է իր առաջադրման մասին հարցին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց Երուսաղեմը. դեսպանատունը կտեղափոխվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Այս մասին հաղորդում է CNN-ը:


Այս հայտարարությամբ ԱՄՆ ղեկավարը հանդես է եկել Սպիտակ տան ընդունելության սրահում ելույթ ունենալիս:


«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել է Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը:


ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը՝ արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար:

Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար