Ղազախստանը հետաքրքված է իր նավթն ու նավթամթերքն արտաքին շուկաներ արտահանմամբ, այդ թվում Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մահզում Միրզագալիևը։Նա նշել է, որ Ղազախստանի ու Ադրբեջանի համար նավթագազային ոլորտում համագործակցությունը ռազմավարական կարևորություն ունի։Ըստ նրա, ղազախական նավթն արտաքին շուկաներ կարող է հասնել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով։Նրա խոսքով, ղազախական նավթը Բաթումիի նավթային տերմինալ է հասնում Աքթաու–Բաքու տանկերներով, ինչպես նաև Բաքու–Բաթումի գնացքով։