24.11.2024
Սուդանը ցանկանում է ՌԴ-ից С-300 ՀՕՊ համակարգեր գնել
prev Նախորդ նորություն

Իրաքը դեպի Թուրքիա նոր նավթամուղ կկառուցի

Իրաքը նոր խողովակաշար կկառուցի, որպեսզի հյուսիսային Քիրքուքից հարեւան Թուրքիա նավթի արտահանումը վերսկսի: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով Իրաքի նավթի նախարարությանը:

Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լուայբին հանձնարարել է «Քիրքուքի նավթային հանքավայրից նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ տեղափոխելու համար» նոր խողովակաշարի կառուցման համար փաստաթղթեր նախապատրաստել: Հին խողովակաշարը «ԻՊ խմբավորումների հարձակումների արդյունքում վնասվել է»:

Իրաքն այդ խողովակաշարով օրական 250 հազարից մինչեւ 400 հազար բարել է արտահանել, մինչեւ ԻՊ ահաբեկիչները 2014 թվականին գրավեցին այդ տարածքները: