28.07.2025
Իրաքը դեպի Թուրքիա նոր նավթամուղ կկառուցի
prev Նախորդ նորություն

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, որպեսզի դրանք կարողանան հասնել Եվրոպա, եթե եվրոպական երկրների կողմից Թեհրանին ուղղված սպառնալիքները չդադարեն, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Հուսեյն Սալամին։


«Մենք դեռևս սպառնալիքներ չենք զգում Եվրոպայի կողմից, մենք չենք մեծացնում մեր հրթիռների թռիչքի հեռավորությունը։ Սակայն եթե Եվրոպան ցանկանա մեզ սպառնալ, մենք կմեծացնենք հեռահարությունը»,- նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Սալամիի խոսքով՝ իրանական հրթիռները ներկայում ունեն 2000 կմ թռիչքի հեռավորություն։ Գեներալը նշել է, որ նման հեռավորությունը սահմանվել է ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ համապատասխան Իրանի ռազմական դոկտրինայի, որը կարող է վերանայվել։

Թուրքիայի փոխվարչապետ. Եթե ԱՄՆ–ն չդադարի օգնել YPG–ին, ուրեմն կխաբի ամբողջ աշխարհին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան