22.04.2025
Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիայի փոխվարչապետ. Եթե ԱՄՆ–ն չդադարի օգնել YPG–ին, ուրեմն կխաբի ամբողջ աշխարհին

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը թուրք–ամերիկյան հարաբերություններում շրջադարձային կետ է անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հայտնել էր, որ Թրամփը Էրդողանին հավաստիացրել է, որ հրաման է տվել դադարեցնել ամերիկյան զենքի մատակարարումը Սիրիայի քրդերին (YPG), որոնց Անկարան Քրդական բանվորական կուսակցության հետ կապված ահաբեկչական կազմակերպություն է համարում։

«Երկու նախագահների հեռախոսազրույցը մեր հարաբերություններում շրջադարձային կետ է։ Եթե ԱՄՆ–ն չպահի իր խոստումը եւ չդադարի օգնել YPG–ին, ապա կխաբի ամբողջ աշխարհին։ Թուրքիան կհտեւի դրան»,– ասել է Բոզդաղը Kanal 24–ի եթերում։

Իրանը, Թուրքիան և Կատարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան