22.04.2025
Թուրքիայի փոխվարչապետ. Եթե ԱՄՆ–ն չդադարի օգնել YPG–ին, ուրեմն կխաբի ամբողջ աշխարհին
prev Նախորդ նորություն

Իրանը, Թուրքիան և Կատարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Այսօր Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի և Կատարի էկոնոմիկայի նախարար Շեյխ Ահմադ Բին Ջասիմ Ալ Սանիի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ երեք երկրները համատեղ աշխատանքային խումբ են կազմելու երեք երկրի միջև ապրանքների տարանցումը դյուրին դարձնելու համար:

Այս հուշագրով նաև կզարգանան Իրանի, Թուրքիայի և Կատարի միջև տնտեսական հարաբերությունները և կվերանան իրանական ու թուրքական ապրանքների Կատար առաքման ճանապարհին առկա խոչընդոտները:

Նախքան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների առավել քան երբևէ ընդլայնման անհրաժեշտությունը:

Ալի Ֆադավի. Իրանի իսլամական համակարգի հզորությունը կանխեց Սիրիայի կառավարության փլուզումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան