Սուդանը ցանկանում է ՌԴ-ից С-300 ՀՕՊ համակարգեր գնել
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը Ռուսաստան այցի ընացքում քննարկել է Су-30 եւ Су-35 կործանիչների ձեռքբերման հարցը, ինչպես նաեւ հետաքրքրություն ցուցաբերել С-300 զենիթա-հրթիռային համակարգերի նկատմամբ:
Ինչպես հայտնում է РИА «Новости»-ին, Օմար ալ-Բաշիրը հայտարարել, որ քննարկել են Су-30 եւ Су-35 կործանիչների ձեռք բերման հարցը, քանի որ այն ծածկում է Սուդանի օդային տարածքը: «Մենք արտասահմանում ագրեսիա իրականացնելու խնդիր չունենք, մենք ցանկանում ենք պաշտպանել երկիրը», - ասել է նա:
Բացի այդ ալ-Բաշիրը հայտնել է, որ Սուդանը հետաքրքրված է հրթիռաների եւ ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ:
«С-300 համակարգերի հետ կապված խնդիր չկա, մենք կարող ենք այն գնելու հայտ ներկայացնել», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ այժմ Սուդանը շարունակում է օգտագործել հին խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր:
Ավելի վաղ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Պնախարար Սերհեյ Շոյգուի հետ քննարկել էր Կարմիր ծովում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում համաձայն պաշտոնական հայտարարությունների, ռուսական С-300 կամ С-400 համակարգերի նկատմամաբ միջազգային սպառազինությունների շուկայում բավականին մեծ հետաքրքրություն է նկատվում:
Այդ համակարգերից արդեն ձեռք է բերել Իրանը, դրանք գնելու պայմանագիր է կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Ռուսական արտադրության ՀՕՊ զենիթա-հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից Սաուդյան Արաբիան: