24.11.2024
Ալի Ֆադավի. Իրանի իսլամական համակարգի հզորությունը կանխեց Սիրիայի կառավարության փլուզումը
prev Նախորդ նորություն

Լարիջանի. Թրամփը ուժեղացնում է իրանաֆոբիայի քաղաքականությունը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանաֆոբիա տարածելով նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից»:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում, Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, Ալի Լարիջանին ասել է.


«Չպետք է թույլ տալ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների անհիմն մեղադրանքները միջազգային այս համաձայնագրի գործադրման ճանապարհին խոչընդոտ առաջացնեն»:


«ԻԻՀ-ն մշտապես ձգտել է հակամարտությունների բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորմանը»,-հայտարարել է Լարիջանին, նշելով տարածաշրջանում ու աշխարհում կայունության ու անվտանգության հաստատման մեծ նշանակությունը: