Իրաքը պետք է Իրանի ազդեցությանը դիմակայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Reuters-ը:«Մենք ասում ենք Իրաքին, որ ինքը պետք է ինքնուրույն զարգանա», - ասել է նա:Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի կապակցությամբ Իրաքի անվտանգության ուժերի եւ փեշմարգայի միջեւ ռազմական գործողություններով:Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հիասթափված է, որ կողմերը չեն կարողացել խաղաղ լուծման հասնել: Թիլերսոնը Իրաքի վարչապետին կոչ է արել ընդունել Էրբիլի՝ Իրաքի Սահմանմադրության հիման վրա բանակցությունների մասին առաջարկը: