21.04.2025
Դամասկոսը ՄԱԿ-ին կոչ է արել կասեցնել ԱՄՆ կոալիցիայի «ռազմական հանցագործությունները»
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը քննադատել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությունը

Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների քաղաքականությունը խաղաղության եւ կայունության գործում ավանդ չի բերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «Անատոլու» գործակալությունը:

«Քրդական աշխատանքային կուսակցությունը եւ նրա սիրիական ճյուղերը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, Թուրքիայի ազգային անվտանգությանը ուղղակի սպառնալիք են ներկայացնում,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:


Նրա խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն հենց նրանց հետ է համագործակցում. «Չեմ կարծում, որ Վաշինգթոնի ներկայիս քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա:

Նոյեմբերի 7-ից 11-ը ԱՄՆ այցի ընթացքում Յըլդըրըմը նաեւ հայտարարել է, որ «Թուրքիան Սիրիայի քրդերի հետ Վաշինգթոնի համագործակցության արագ դադարեցման հույս ունի»:

Լիբանանի վարչապետը խոստացել է առաջիկա օրերին վերադառնալ Լիբանան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ