Մատիս. ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային աջակցել ՔԱԿ հետ պայքարում
ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային աջաակցել Քրդական աշխատավորական կուսակցության հետ պայքարում: Այս մասին Բրյուսելում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետին Կանիկլիի հետ հանդիպմանը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը:
Ըստ Պենտագոնի մամուլի ծառայության՝ Մատիսը թուրք գործընկերոջը «ԻՊ դեմ պայքարում եւ հանուն գլոբալ անվտանգության Թուրքիայի շարունակական ավանդի համար շնորհակալություն է հայտնել»:
Մատիսը նշել է այն վտանգները, որոնց հետ բախվում է Թուրքիան եւ հաստատել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային աջակցել Քրդական աշխատավորական կուսակցության հետ պայքարում եւ այլ ահաբեկչական սպառնալիքների դեպքում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ ռազմական միջոցառումները եւ խորհրդակցությունները, ինչպես նաեւ հետագա համագործակցությունն ամրապնդող ուղիներ փնտրել: