24.11.2024
Վերջին 2 տարում Սիրիայում 50 հազարից ավելի ահաբեկիչ է ոչնչացվել. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ
prev Նախորդ նորություն

Լիբանանի հզոր ժողովուրդը բարեհաջող կհաղթահարի այս նոր փորձությունը. Իրանի նախագահ

Լիբանանի հզոր ժողովուրդը բարեհաջող կհաղթահարի այս նոր փորձությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր լիբանանցի գործընկեր Միշել Աունի հետ հեռախոսազրույցի ժամանակ:


«Իրանը ոչ մի ջանք չի խնայի Լիբանանում կայունություն հաստատելու և ամրապնդելու համար»,- հայտարարել է Ռոհանին՝ Թեհրանի և Բեյրութի միջև հարաբերություններն անվանելով բարեկամական:


«Լիբանանի հզոր ժողովուրդը թույլ չի տա, որ Լիբանանը դառնա գերտերությունների մարտի դաշտ և ահաբեկիչների ներկայության համար հնարավորություն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ձգտում է տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, խաղաղության և կայունության հաստատման:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել: Վարչապետի խոսքով՝ ինքը վախենում է կրկնել երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ճակատագիրը: Վերջինս սպանվել է 2005 թվականի փետրվարի 14-ին Բեյրութում:


Հիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվելու ժամանակ հայտարարել էր հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելույթում վարչապետն ասել էր, որ «Հեզբոլլահն» ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել էր, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում: