4.05.2025
Էրդողանը Կատար է ժամանել
prev Նախորդ նորություն

Թուրքիան վտանգավոր է համարում Ռաքքայից դուրս գալու համար ԴԱԻՇ-ին միջանցք տրամադրելը

ԴԱԻՇ-ի գրոհայիններին սիրիական Ռաքքայից դուրս գալու հնարավորություն տրամադրելու գաղափարն առաջացրել է Անկարայի զայրույթը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Այն մասին, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) քրդական ջոկատները, որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական, պայմանավորվել են բնակավայրերն ազատելու դեպքում ԴԱԻՇ-ի գրոհայիններին դուրս թողնելու մասին, հայտնել են ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունից։

«Դա իրադարձությունների զարգացում է վտանգավոր սցենարով և ուսուցողական դաս, ևս մեկ օրինակ այն բանի, որ մի ահաբեկչական կազմակերպության օգտագործումը մյուսի դեմ պայքարում տանում է դրանց դավադրության»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։

The Jerusalem Post. Իսրայելը միայնակ փորձելու է զսպել Իրանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով