29.07.2025
Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ն ԵՄ-ի աջակցության կարիքը չունի. Թրամփ
prev Նախորդ նորություն

Թիլերսոնը Իրաքին և Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու կոչ է արել: Այս մասին նա ասել է Բաղդադում Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտահոգված ենք եւ մի փոքր վշտացած: Մենք ընկերներ ունենք Բաղդադում եւ Էրբիլում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին քննարկումներ սկսել, բոլոր տարաձայնությունները կարող են լուծվել», - ասել է Թիլերսոնը:

Իր հերթին Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքի իշխանությունները չեն ցանկանում «Իրաքի որեւէ մասի համար» պայքարի մեջ մտնել:

Սաուդյան Արաբիայի հետ հակաիրանական դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար