27.11.2024
Բարզանի, դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ. Էրդողան
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով. Քրդերը ստիպված են լինելու սկսել երկարատև պարտիզանական պատերազմ

Քիրքուկը արդեն գրավված է։ Այնտեղից փախստական է դարձել մեկ միլիոն մարդ` ոչնչացնում են քրդերի հետ կապված ամեն բան, այդ թվում նրանց տները։ Քիրքուկի քրդերը փախչում են Իրաքյան Քրդստանի այլ շրջաններ` Դահուք, Էրբիլ, Սուլեյմանիե։ Շիական «Հաբդ էլ–Շաաբի» խմբավոումը սկսել է հարձակումը Շանգալի վրա, որպեսզի շրջապատի քրդերին։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Սեմյոն Բաղդասարովը։

Նրա խոսքով, իրաքյան ուժերը ցանկանում են սեղմել քրդերին Դահուքում, Էրբիլում և Սուլեյմանիում ու ստիպել համակերպվել ինքնավարության հետ, ինչպես Սադդամ Հուսեյնի օրոք։

«Հետագայում քրդերին ոչինչ չի մնա, քան սկսել արյունալի, երկարատև պարտիզանական պատերազմ»,–հավելել է նա։