Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդել երկրում ԱՄՆ ռազմական ներկայության վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։«Ինչ վերաբերում է Իրաքին, մենք քրդական հանրաքվեի որեւէ հետեւանք չենք տեսնում։ Մենք քաղաքական առումով համագործակցում ենք այս տարածաշրջանում բոլոր կողմերի հետ։ Ռազմական տեսանկյունից դա ոչ մի հետեւանք չի ունեցել»,– ասել է Մեթիսը Քաբուլում։Նշենք, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան հինգշաբթի։