23.11.2024
ԱՄՆ–ն խոչընդոտում է ԻՊ–ի ոչնչացմանը. «Հզբոլահ» առաջնորդ
prev Նախորդ նորություն

Մոսկվան ու Էր Ռիադը պայմանավորվել են Ս-400 և այլ սպառազինությունների մատակարման շուրջ

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվածություն են ձեռք բերել Ս-400 զենիթա–հրթիռային համակարգի, ինչպես նաեւ հակահրթիռային «Կորնետ-Էմ» համակարգերի, ՏՈՍ-1Ա «Բուրատինո» ծանր կրականետային համակարգի, ԱԳՍ-30 նռնականետերի եւ ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի մատակարարման շուրջ։


Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ՌԴ Ռազմա-տեխնիկական դաշնային ծառայության ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սաուդյան Արաբիայի թագավորության հետ Ս-400 համակարգերի մատակարարման, «Կորնտետ –Էմ» հակատանկային հրթիռային համալիրի ՏՈՍ-1 Ա համակարգի, ԱԳՍ- 30 ավտոմատ նռնականետային համալիրի, ԱԿ-103 Կալաշնիկով ինքնաձիգերի մատակարարման շուրջ», - ասել է նա։


Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հանդիպման ընթացքում երկրների միջեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Էր Ռիադի կողմից Ս-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Բացի այդ, կողմերը պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիայում Կալաշնիկով ինքնաձիգների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։


Մինչ այդ ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ դաշնակից Թուրքիան էր Ռուսաստանի հետ պայմանագրի կնքել Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու նպատակով:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ին անհանգստացնում է Սաուդյան Արաբիայի եւ այլ դաշնակիցների հետաքրքրվածութունը կապված ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերման հետ: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան։


«Մենք բազմիցս ընդգծել ենք խոշոր ռազմական գնումների ծրագրի իրագործման ժամանակ ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում այլ երկրների սպառազինության համակարգերի օպերատիվ համատեղելիության պահպանման կարեւորությունը։ Այդ համատեղելիությունն անհրաժեշտ է ընդհանուր սպառնալիքների հետմղման համար»,- ասել է Բալդանզան։ Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնին եւ Էր-Ռիադին կապում են ռազմական գնումների ոլորտում բազմամյա հարաբերությունները։