23.11.2024
Մոսկվան ու Էր Ռիադը պայմանավորվել են Ս-400 և այլ սպառազինությունների մատակարման շուրջ
prev Նախորդ նորություն

Bloomberg. Պուտինը` «Մերձավոր Արևելքի նոր տիրակալ»

Նախագահ Պուտինը փաստացի վաստակել է «Մերձավոր Արևելքի տիրոջ» տիտղոսն ու այդ տարածաշրջանի առաջնորդները մեկնում են Կրեմլ` իրենց հարցերը լուծելու համար, փոխանցում է Bloomberg–ը։

Դրա մեղավորներից մեկը ԱՄՆ–ը, որի քաղաքականությունը ստիպում է նախկին գործընկերներին «ուղղությունը» փոխել դեպի Մոսկվա։

Իսրայելցիները, թուրքերը, եգիպիտացիներն ու հորդանանցիները արդեն ճանապարհ են հարթել դեպի Կրեմլ` հույս ունենալով, որ «Մերձավոր Արևելքի նոր տերը» Վլադիմիր Պուտինը կպաշտպանի նրանց շահերը։ Վերջերս Մոսկվա էր այցելել նաև Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը։

Մինչև վերջերս այդ տարածաշրջանի ղեկավարներն իրենց հարցերը լուծելու համար մեկնում էին Վաշինգտոն, սակայն ամերիկյան ազդեցությունը Մերձավոր Արևելքում այժմ նվազել է։