23.11.2024
Լավրովը հայտարարել է իրանական միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Իրանը սպառնացել է ահաբեկչական ճանաչել եւ ԻՊ-ին հավասարեցնել ԱՄՆ-ի բանակը

Իրանը կարող է շատ կոշտ պատասխանել ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցներին, իսկ ամերիկյան բանակին վերաբերել այնպես, ինչպես ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման ուժերին:


Այս մասին գրում է «Аль-Яум ас-Сабиа» թերթը, վկայակոչելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների գնդի հրամանատար, գեներալ Մուհամմադ Ալի Ջաֆարիի խոսքերը: Նշվում է, որ նա նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավոր հետևանքերի մասին։


Նրա խոսքով, ԱՄՆ-ն հեռանում է միջուկային գործարքից, եթե նոր սահմանափակումներ սահմանի Իրանի դեմ։ «Եթե պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, ապա ԱՄՆ-ը պետք է իր ռազմաբազաները տեղակայի իրանական տարածքից 2000 կմ հեռու», - ասել է նա, գրում է life.ru-ն։


Ջաֆարին անդրադարձել է նաեւ այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների գունը կարող են ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։ Այդ դեպքում, նշել է նա, գունդն ամերիկյան բանակին կվերաբերվի՝ ինչպես ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ուժերին։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հյուսիսային Կորեային եւ չի հետեւում վեցնյակի հետ մի քանի տարի առաջ կնքած միջուկային գործարքի պայմաններին:


«Դուք կտեսնեք, թե ինչ եմ ես պատրաստվում անել ոչ շատ հեռու ապագայում։ Իրանը վատ խաղացող է, եւ մենք նրանց հետ համապատասխան կերպով կվերաբերվենք»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։


Հիշեցնենք, որ Դոնալրդ Թրամփը միշտ քննադատել ու քննադատում է Իրանի հետ կնքած միջուկային գործարքը: Նա բազմիցս հայտարարել է այն վերանայելու անհրաժեշտության մասին, ինչին ի պատասխան Իրանը սպառնացել է վերսկսել իր «միջուկային ծրագիրը»: