Լավրովը հայտարարել է իրանական միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին
Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական որոշումն Իրանի միջուկային գործարքի հարցով կշռադատված կլինի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք հուսով ենք՝ վերջնական որոշումը, որը կընդունի ԱՄՆ նախագահը, կլինի կշռադատված, կելնի ներկայիս իրողություններից, որոնք այնպիսին են, որ այդ ծրագիրը բավական պահանջված է»,- ասել նա Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ Մոսկվայում Սպիտակ տնից ազդանշաններ են լսում Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով:
«Մենք կարծում ենք, որ այդ ծրագիրը միջազգային հանրության իսկապես կարևորագույն ձեռքբերումներից էր, որ դրա իրագործումն իրական ներդրում է ունենում միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման գործում և շատ կարևոր կլիներ այն ամբողջ ծավալով և ամբողջ չափով պահպանելը: Իհարկե, ԱՄՆ-ի մասնակցությունն այս իմաստով բավական նշանակալի գործոն կլիներ,- ասել է Լավրովը:
Նա շշուկներ և ենթադրություններ է անվանել միջուկային գործարքից հրաժարվելու Դոնալդ Թրամփի մտադրության մասին The Washington Post թերթի տեղեկությունը: «Ես չեմ սիրում շշուկները մեկնաբանել, ԶԼՄ-ների կարծիքն ինձ համար շատ հարգելի է, բայց այնուամենայնիվ, դա դեռ ենթադրություն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել գործարքի չեղարկման մասին: