Իրանի հետ գործարքից Վաշինգտոնի դուրս գալը կտանի ԱՄՆ-ի մեկուսացման. Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրով միջազգային համաձայնագրից Ամերիկայի հնարավոր դուրս գալն արդյունքում կտանի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Իրանի մեկուսացման։ Այս մասին նա ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում իր ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Իրանի հետ համաձայնագիրը վերաբերվում է մեծ «վեցյակի» բոլոր երկրներին՝ Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային։
«Այդ գործարքից միանձնյա հեռացումը չի տանի Իրանի մեկուսացման, այն կտանի ԱՄՆ-ի մեկուսացման»,-ասել է Բայդենը։
Բայդենը նաև հիշեցրել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն արդեն հաստատել է Իրանի կողմից համաձայնագրի իրագործումը։
Մինչ այդ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հայտարարել գործարքի չեղարկման մասին, քանի որ այն չի համապատասխանում ԱՄՆ շահերին։