ԵԱՏՄ-ն զարգանում է՝ չնայած դժվարություններին. Ղազախստանի սենատի նախագահ
Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է՝ չնայած գոյություն ունեցող դժվարություններին: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղազախստանը համաշխարհային կապերի համակարգում է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի միջոցով: Աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ միությունն, իհարկե, համապատասխանում է Ղազախստանի շահերին, մենք դրան աջակցում ենք»,- ասել է Տոկաևը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների միջազգային ֆորումի ընթացքում:
Նա նշել է, որ «ԵԱՏՄ-ն կայացել է և ստեղծվել է 1994 թվականի մարտին Մոսկվայի պետական համալսարանում նախագահի հայտնի դասախոսության ժամանակ արտահայտած նախաձեռնության շնորհիվ»:
«Այդ կազմակերպությունը զարգանում է: Իհարկե, կան դժվարություններ, բայց ինտեգրումը բարդ գործընթաց է, պահանջում է փոխզիջում, պահանջում է շատ մեծ աշխատանք»,- ասել է Տոկաևը: