Էրդողանը սպառնում է փակել Իրաքյան Քրդստանի հետ օդային և ցամաքային սահմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները:
«Մենք չենք թողնի, որ մեր տարածաշրջանն ու Թուրքիայի սահմանները վտանգի տակ հայտնվեն ինչ-որ մեկի մանկական երազանքների իրականացման համար: Այստեղ հանրաքվեով ոչինչ չի վերջանում, արդյունքը դեռ հիմա նոր պիտի տեսնեք»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը:
Ըստ նրա՝ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն անհեռատես է, սակայն ժամանակի ընթացքում կհասկանա, որ այլ ելք չունի:
«Մի կողմից Իրանը, հյուսիսում Թուրքիան, հարավում Բաղդադը, արևմուտքում Սիրիան… Ի՞նչ եք անելու: Ո՞ւր եք գնալու, ինչպե՞ս եք դուրս գալու: Բոլոր օդային սահմանները փակվելու են: Շուտով ցամաքային սահմանն էլ կփակենք: Մի երկրի ղեկավար չի կարող այդքան երեխայական ձևով դա անել», - ասել է Էրդողանը: