23.11.2024
Իրանը սպառնացել է ահաբեկչական ճանաչել եւ ԻՊ-ին հավասարեցնել ԱՄՆ-ի բանակը
prev Նախորդ նորություն

Քրդերը պատրաստ են բանակցել Բաղդադի հետ առանց նախապայմանների

Իրաքի Քուրդիստանը պատրաստ է Բաղդադի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Այս մասին Քուրդիստանի նախագահ Մասմուդ Բարզանին հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջուբուրի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպումից հետո քրդական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հաստատել են կայունության եւ անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը՝ խուսափելով երկու կառավարությունների միջեւ լարվածությունից, հաղորդում է Rudaw-ը։

Նրանք նաեւ հաստատել են քաղաքական իրավիճակը հանգստացնելու անհրաժեշտությունը եւ պատրաստ են գործել «բաց օրակարգով երկխոսության սկզբունքով»։

Իրաքյան կողմը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել։