Ռուսաստանը եւ Թուրքիան Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով տարաձայնություններ չունեն: Այս մասին «ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ինչո՞ւ տարբեր կերպ վերաբերվել: Ոչ, էական տարաձայնություններ չկան»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու երկրների միջեւ կան էական տարաձայնություններ քրդական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Չորեքշաբթի Անկարայում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցություններ: