28.03.2024
Իրաքը մտադիր է վերսկսել նավթի արտահանումը Քիրքուքից Ջեյհան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանի ՕՏՈւ–ն օրական 150 հարված է հասցնում Մեյադինի մոտ ԻՊ համալրումներին

Ռուսաստանի ՕՏՈւ–ն օրական 150 հարված է հասցնում Դեր Զորի նահանգի Մեյադին քաղաքի մոտ ԻՊ գրոհայինների ամրացումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ Սիրիայի զորքերը ՌԴ ՕՏՈւ աջակցությամբ վերջին մեկ շաբաթում մեծապես ընդլայնել են Դեր Զորից հյուսիս–արեւմուտք եւ հարավ–արեւելք ընկած իրենց ենթակա տարածքները։ Հիմա իրականացվում է Մեյադինի շրջանում ԻՊ խոշորագույն ֆորպոստի ազատագրման գործողությունը։

«Ընդ որում, ահաբեկիչների կատաղի դիմադրությունը Եփրատ գետի հովտում չի թուլանում։ Ամեն օր փորձեր են ձեռնարկվում ԻՊ թարմ ուժեր Մեյադին ուղարկելու համար»,– ասել է նա։

Մոսկվա. Վաշինգտոնը ցանկանում է տապալել Իրանի միջուկային համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար