20.04.2025
Ռուսաստանի ՕՏՈւ–ն օրական 150 հարված է հասցնում Մեյադինի մոտ ԻՊ համալրումներին
prev Նախորդ նորություն

Մոսկվա. Վաշինգտոնը ցանկանում է տապալել Իրանի միջուկային համաձայնագիրը

Մոսկվան Վաշինգտոնի ծրագրերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը, համարում է Իրանի միջուկային համաձայնագրի տապալմանն ուղղված քայլ: Այս մասին հայտատարել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք դրան բացասաբար ենք նայում եւ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում: Այս ամենն արվում է Վաշինգտոնին համապատասխանող ոճով Իրանի միջուկային հարցի հայտնի պայմանավորվածությունները  տապալելու համար», - ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնի այս քայլը կարող է տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծել , մասնավորապես, Սիրիայում, Կաբուլովն ասել է.


«Անկասկած, դա չի նպաստի որեւէ տեղում կայունության հաստատմանը: Հնարավոր է, դա Սիրիայի համար էլ աննկատ չմնա», - ավելացրել է դիվանագետը:

ԱՄՆ-ն մտավախություն ունի «Հըզբոլլահի» հնարավոր ահաբեկչությունների հետ կապված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար