21.04.2025
ԱՄՆ-ն անհանգստացած է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ
prev Նախորդ նորություն

Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ

Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ նահանգ, հայտնում է Reuters գործակալությունը:


Ապստամբների և ականատեսների համաձայն՝ թուրքական զինված ուժերի առաջին շարասյունը մտել է Իդլիբ հինգշաբթի ուշ երեկոյան: Շարասյունը բաղկացած է եղել 30 ռազմական մեքենայից:


Թուրքական շարասյունն ուղեկցել են «Թահրիր ալ-Շամ» ջիհադական խմբերի դաշինքի զինյալները:


«Թուրքական բանակի շարասյունը մտել է «Թահրիր ալ-Շամի» պաշտպանության ներքո՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի հետ ճակատային գծում դիրքավորվելու համար»,- գործակալությանը հայտնել է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման հրամանատարներից մեկը:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլըի շրջան են բերվում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և շտապօգնության մեքենաներ:


Իդլիբում անվտանգության գոտի ստեղծելու շրջանակում հետախուզական գործողություն սկսելու մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը:


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան գործում է Աստանայում Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Նրա խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը կտեղեկայվեն Իդլիբում անվտանգության գոտում, իսկ ռուսական ուժերը՝ գոտու արտաքին սահմաններին:

Սիրիայի տարածքի մոտ 92%-ն ազատագրված է ԻՊ-ից. ՌԴ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար