23.11.2024
Թուրքիայի զինված ուժերը մտել են սիրիական Իդլիբ
prev Նախորդ նորություն

Սիրիայի տարածքի մոտ 92%-ն ազատագրված է ԻՊ-ից. ՌԴ ՊՆ

Սիրիայի տարածքի մոտ 92%-ն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։


Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ՌԴ ՊՆ ինֆոգրաֆիկայից հետևում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ շաբաթում իրականացրել են մոտ 517 մարտական թռիչք՝ ոչնչացնելով միջազգային ահաբեկչական խմբավորումների ավելի քան 1260 օբյեկտ։


Այդ թվում անօդաչու թռչող սարքերն իրականացրել են ավելի քան 139 թռիչք՝ հայտնաբերելով գրոհայինների 129 օբյեկտ։