ՌԴ ՊՆ–ն մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում խաղաղ գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ
Մոտ վեց հարյուր գրոհայիններ ներխուժել են դեէսկալացիայիայի հարավային գոտի ԱՄՆ –ի կողմից վերահսկվող տարածքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հաշվի առնելով կենդանի ուժով, դեղերի պաշարներով եւ պարենի միջոցով ԱՄՆ–ի կողմից նման լուրջ օգնությունը՝ փորձագետ պետք չէ լինել խաղաղության համաձայնագրի ձախողման փորձը կանխատեսելու համար այժմ նաեւ դե-էսկալացիայի հարավային գոտում», - ասել է նա:
Ըստ Կոնաշենկովի՝ «խաղաղ գործընթացի նման դիվերսիայի համար լիարժեք պատասխանատվությունը կրելու է բացառապես ամերիկյան կողմը»:
Նա հարավային գոտի ժամանած գրոհայինների հետ կապված «տարօրինակ դեպք» հիշատակեց։ Նրանք մարդասիրական օգնություն են ստացել այն բնակավայրերում, որոնք վերահսկվում են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման «քնած բջիջների» կողմից։ Դեռ հոկտեմբերի 2-3-ը մոտ վեց հարյուր գրոհայիններ ներխուժել են դեէսկալացիայիայի հարավային գոտի ԱՄՆ –ի կողմից վերահսկվող տարածքից։