Ադրբեջանի համար ամենակարևորը` ագրարային, շինարարական և նավթային ոլորտներ են։ Այդ մասին Echo.Az–ի հայտարարել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին։Նա նշել է, որ շինարարական բիզնեսը հանդիսանում է ոչ նավթային հատվածի լոկոմոտիվը։ Հենց այդ ոլորտ են ուղղվել ամենաշատ բյուջետային գումարներ և ներդրումներ, եթե հաշվի չառնենք հումքային ոլորտը։ Ըստ նրա, շինարարական բիզնեսը սկսել է ավելի քիչ հետաքրքրել օտարերկյա ներդրողներին։Նատիգ Ջաֆարլին հավելել է, որ շինարարական ոլորտում այսօր աշխատող օտարերկրացիները հիմնականում իրականացնում են պետական պատվերներ։