23.11.2024
Էրդողանը Իրանի հետ համագործակցության է գնում ստիպված. իրանագետ
prev Նախորդ նորություն

Սպիտակ տուն. Թրամփն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրել եւ այն կհայտարարի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նա նշել է, որ նախագահի թիմը միասնական ռազմավարություն է ներկայացրել, որին աջակցություն են հայտնել ազգային անվտանգության ներկայացուցիչները:

Ավելի վաղ Washington Post-ը հաղորդել էր, որ Թրամփը մտադիր է հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կվիճարկի: Washington Post-ի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Թրամփը համաձայնագրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի: Նա կհայտարարի, որ այն չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին եւ այդ հարցը Կոնգրես կուղարկի:

The Post-ը, վկայակոչելով Սպիտակ տան ռազմավարությանը ծանոթ մարդկանց, նշել է, որ նախագահի որոշումը կլինի առաջին քայլն այն գործընթացում, որը կարող է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի չեղարկմանը հանգեցնել: