23.11.2024
Իրաքի սուննիները ինքնավարության հանրաքվե են պատրաստվում անցկացնել
prev Նախորդ նորություն

Սիրիայում ԱՄՆ բազայի ներկայությունը խնդիր է դառնում. ՌԴ ՊՆ

Սիրիա-հորդանանյան սահմանին ԱՄՆ ռազմաբազայի գոյության կես տարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորան գրոհայինների դեմ ամերիկացիների ոչ մի գործողության մասին հայտնի չէ: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ՌԴ ՕՏՈւ-ի աջակցությամբ Սիրիայի զորքերը որքան առաջ են շարժվում դեպի երկրի արեւելք՝ ԻՊ-ին ոչնչացնելով Դեր Զորում, այնքան ավելի մեծ խնդիր է դառնում իրենց թիկունքում ամերիկյան ռազմաբազայի ներկայությունը Էթ Թանֆ բնակավայրում:

«2017 թվականի ապրիլին սիրիա-հորդանանյան սահմանին ԱՄՆ այս ռազմաբազայի ապօրինի տեղակայումը հրապարակայնորեն արդարացվել էր «ԻԼԻՊ-ի դեմ գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ»: Սակայն բազայի գոյության կես տարում ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացիների ոչ մի գործողության մասին հայտնի չէ»,- ասել է Կոնաշենկովը: