20.04.2025
Իրաքի Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիին կոչ է արել հրաժարական տալ
prev Նախորդ նորություն

Թիլերսոն. Իրանցի աշխարհազորայինները պետք է լքեն Իրաքը

Հիմա, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարը մոտենում է ավարտին, իրանցի աշխարհազորայինները պետք է լքեն Իրաքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Իրանցի աշխարհազորայինները պետք է վերադառնան տուն։ Ցանկացած օտարերկրացի զինվորական պետք է վերադառնա տուն եւ թույլ տա Իրաքի ժողովրդին վերականգնել վերահսկողությունը այն տարածքների նկատմամբ, որոնք գրավված էին ԻՊ-ի կողմից, իսկ հիմա ազատագրված են։ Ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրաքի միջեւ համաձայնագիրը առանցքային տարր է, որը կօգնի Իրաքի ժողովրդին անել դա, ինչպես նաեւ ամրապնդել Իրանի եւ արաբական աշխարհի միջեւ հարաբերությունները»,- աել է Թիլերսոնը։

Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար ԱՄՆ-ն ԵՄ-ի աջակցության կարիքը չունի. Թրամփ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար