7.06.2025
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի են կալանավորել FETO -ի հետ կապերի համար
prev Նախորդ նորություն

Թուրքիայի դատարանը 42 զինծառայողի մեղավոր է ճանաչել Էրդողանին սպանելու փորձի համար

Թուրքիայի դատարանը 42 նախկին զինծառայողի նախորդ տարվա հուլիսի վերջին՝ հեղաշրջման փորձի ժամանակ, նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձի մեջ մեղավոր է ճանաչել: Նրանցից շատերը ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը:


Մասնավորապես, նրանցից 34-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:


Reuters-ը գրում է, որ դատարանի շենքի մոտ Էրդողանի կողմնակիցները ակցիան են անցկացրել: Երբ ոստիկանները դատարանի շենքից դուրս են բերել դատապարտվածներին, նրանց վրա ձվեր եւ պլաստմասե շշեր են նետել: Ոմանք Թուրքիայի դրոշներ են բարձրացրել՝ երգելով Էրդողանին գովաբանող հայտնի երգը եւ կոչ անելով մահապատժին վերադառնալ:

Իրանն ու Թուրքիան ձգտում են առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 30 մլրդ դոլարի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին