Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի են կալանավորել FETO -ի հետ կապերի համար
Թուրքիայի դատարանը կալանավորել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի մեղադրանքով, փոխանցում է Anadolu-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ ԱՄՆ-ին նրա արտահանձնում են պահանջում: Ինքը Գյուլենը խռովությունը դատապարտել է եւ հայտարարել, որ դրա հետ կապ չունի:
Հաղորդվում է, որ Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, լրտեսական գործունեության եւ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ: Նրան կասկածում են նաեւ նախկին դատախազ Զեքերիա Օզի եւ ոստիկանության սպաների հետ կապերի մեջ, որոնք քննել են 2013 թվականի դեկտեմբերին իշխանության բարձրագույն օղակներում կոռուպցիայի հնչեղ գործը: Դատախազութան վարկածով՝ քննությունը նախաձեռնել էր Գյուլենը՝ իշխանությունից Թուրքիայի ղեկավարությանը հեռացնելու նպատակով: