23.11.2024
Փորձագետ. Իրաքյան Քրդստանում հանրաքվեն կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծել
prev Նախորդ նորություն

Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը բոլորի համար գլխացավանք կդառնա. ՌԴ ԱԳՆ

Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը բոլորի համար գլխացավանք կդառնա: Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Չտարածման եւ սպառազինության վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե այս համաձայնագրում ամերիկացիներին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա դա այն մի կողմ ձգելու առիթ չէ: Եթե ԱՄՆ-ն այս ճանապարհով գնա, բոլորի մոտ մեծ գլխացավ կառաջանա»,- ասել է դիվանագետը:

Ուլյանովի խոսքով՝ այս համաձայնագրում փոփոխություններ կատարելու փորձերը կհանգեցնեն նրան, որ ամբողջ կառույցը կխորտակվի:

«Հիմա սկսել են այն մասին խոսել, որ վատ չէր լինի համաձայնագրում ինչ-ինչ ուղղումներ եւ փոփոխություններ կատարել: Եթե սկսեն ինչ-որ բան «վերանորոգել» կողմերից մեկի շահերի շրջանակում, ապա մյուս կողմը ուղղումների վերաբերյալ իր առաջարկները կանի: Սա ոչմիտեղ տանող ճանապարհ է»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կարող է արագ խորտակվել, որի փոխարեն ինչ-որ բանն առաջարկելը գործնականում անհնար է: Սա կտրուկ կվատթարացնի տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում իրավիճակը: Ըստ Ուլյանովի՝ Ռուսաստանի համար «իրադարձությունների նման զարգացումն անընդունելի է»: