4.04.2026
Իրաքն ու Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում բազան փակել է

ԱՄՆ-ն Սիրիայի հարավում գտնվող իր 2 բազաներից մեկից զորքերը հանել է Ռուսաստանի հետ Դերաա նահանգում ապաթեժացման գոտու ձեւավորման համաձայնության շրջանակում: Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Սիրիայի բանակում աղբյուրներին:

Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է նաեւ Սիրիայի զինված ընդդիմությունը:

Ռուսական դիվանագիտական շրջանակներում աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի եւ Իրաքի սահմանին գտնվող Ազ Զաքֆ բազան փակելու որոշումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի եռակողմ բանակցությունների հետեւանքն է, որոնք անցկացվել էին Հորդանանում:

Նշվում է, որ հիմա Սիրիայում է մնում ԱՄՆ մեկ բազա՝ Աթ Թանֆ բազան, որը տեղակայված է Հորդանանի սահմանին:
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը բազան փակելու մասին տեղեկությունները չի հերքել:

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն անկայունության աճ կառաջացնի. Պետքարտուղարություն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար