23.11.2024
ԵՄ-ն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. Մոգերինի
prev Նախորդ նորություն

Կքննարկեն Սիրիան. Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերի 28-ին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները կհանդիպեն սեպտեմբերի 28-ին ու ընթրիքի շուրջ կքննարկենք իրավիճակն Իդլիբում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում գործարար ֆորումի ժամանակ, նշել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց կանցկացնի «հարգարժան պարոն Պուտինի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի կհանդիպենք եւ ընթրիքի շուրջ կքննարկենք իրավիճակն Իդլիբում»:


Հիշեցնենք, որ մայիսի սկզբից Սիրիայում ստեղծվում է դեէսկալացիոն 4 գոտի։ Համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել Աստանայում ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։ Ներկա պահին գործում են գոտիներից 3-ը՝ Սիրիայի հարավ-արեւմուտքում, Արեւելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) եւ Հոմս քաղաքի շրջանում։


Չորրորդ գոտու մեջ կմտնեն Իդլիբ նահանգը եւ հատվածներ հարեւան Հալեպ, Լաթաքիա եւ Համա նահանգներից։