23.11.2024
Իրաքում Թուրքիայի նախկին դեսպան. Քրդստանում հանրաքվեին խոչընդոտելը հղի է վտանգներով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն դեմ է հանդես եկել Քրդստանի անկախությանը

Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին չանցկացնել տարածաշրջանի անկախության հարցով հանրաքվե։ ԵՄ-ն այն համարում է անարդյունավետ՝ ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում։

«ԵՄ-ն հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին։ Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հանդիսանում են անարդյունավետ, դրանցից պետք է խուսափել»,- հայտարարել է Մոգերինին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճանաչում է Քրդստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և համարում, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով, որը կտանի փոխհամաձայնեցված լուծման՝ հիմնված իրաքյան Սահմանադրության դրույթների իրագործման վրա։