24.11.2024
ԻՊ–ը ստեղծվել է ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կողմից
prev Նախորդ նորություն

Թրամփը պաշտոնանկ կարվի, եթե դադարեցնի Չինաստանի հետ առեւտուրը. Ասանժ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից կհանեն այն դեպքում, եթե Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունները խզի Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներից հետո: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ է կատարում առեւտրի 90 տոկոսը: Եթե Թրամփը դադարեցնի Չինաստանի հետ 650 մլրդ դոլարի առեւտուրը, ապա անմիջապես պաշտոնանկ կարվի»,- երկուշաբթի Twitter-ի իր էջում գրել է Ասանժը:

Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան Թրամփի բառերի, թե ԱՄՆ-ը կարող է ամբողջությամբ դադարեցնել այն երկրների հետ առեւտուրը, որոնք Հյուսիսային Կորեայի հետ առեւտրային հարաբերություններ ունեն:

«ԱՄՆ-ն այլ տարբերակների թվում քննարկում է նաեւ առեւտային բոլոր հարաբերությունների դադարեցումը ցանկացած երկրի հետ, որը Հյուսիսային Կորեայի հետ բիզնես է վարում»,- կիրակի Twitter-ի իր էջում նշել էր Թրամփը:

Հյուսիսային Կորեան կիրակի հայտարարել էր ջրածնային լիցքի հաջող փորձարկման մասին, որը կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար: Սա հարուցել է միջազգային հանրության խիստ արձագանքը: ՄԱԿ Անվտանգության խորհուդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկմանը: